Հոլիվուդյան նշանավոր դերասան Սիլվեստր Սթալոնեի քույրը` Թոնի Էնն Ֆիտին մահացել է թոքերի ուռուցքից: Կինը մահացել է օգոստոսի 26-ի առավտոյան` 49 տարեկան հասակում: Վերջին ժամանակներս նա տառապել է ուժգին ցավերից եւ ցավազրկողներ է ընդունել:
Քրոջ մահվան լուրը Սիլվեստրին հայտնել է մայրը` Ժակլին Ստալոնեն, ով խնամում էր դստերը մինչեւ վերջին օրը, հայտնում է «Արգումենտի.ru»-ն:
«Ես միշտ կարծել եմ, որ ինչ որ հրաշք կպատահի: Նա կարթնանա եւ կպարզվի որ այս ամենը վատ երազ էր: Դա սարսափելի է: Ես կորցրել եմ թոռանս, իսկ այժմ էլ մեզ լքեց դուստրս, նա ընդամենը 48 տարեկան էր: Այս ամենը հեշտ չէ: Ես չգիտեմ` ինչ անել».-ասել է Ժակլինը:
Ընդամենը մեկ ամիս առաջ Կալիֆորնիա նահանգի Բրենդվուտ քաղաքում տեղի է ունեցել Սիլվեստր Ստալոնեի ավագ որդու` Սեյջի թաղման արարողությունը: Մասնագիտությամբ դերասան, ռեժիսոր եւ կինոպրոդյուսեր Սեյջը ընդամենը 36 տարեկան էր:
Սեյջ Ստալոնեն մահացած է հայտնաբերվել Հոլիվուդի իր տանը հուլիսի 13-ին: Մահվան պատճառները այս պահի դրությամբ դեռեւս հայտնի չեն: Մահացածի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ցավազրկողների բազմաթիվ դատարկ տուփեր, սակայն դրանց դերը Ստալոնեի որդու մահվան կապակցությամբ դեռեւս պետք է բացահայտեն փորձագետները:




























