Վենեսուելայում՝ «Ամուայ» նավթավերամշակման գործարանում, փրկարարները վերջապես կարողացել են մարել արդեն երեք օր մոլեգնող հրդեհը։

Հիշեցնենք, որ «Ամուայ» գործարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցած գազի արտահոսքից ուժգին պայթյուն է գրանցվել, ինչին հաջորդել էր հրդեհ։ 48 մարդ զոհվել է, այդ թվում՝ համալիրի անվտանգության 18 աշխատակիցներ եւ նրանց ընտանիքի անդամները։ Վեց մարդկանց ճակատագիր դեռեւս անհայտ է։ Պայթյունը վնասել է գործարանի հարակից ավելի քան 200 շինություն, տեղեկացնում է «Комсомольская правда»-ն։