Սիրիայի զինված ընդդիմությունը խոշոր քաղաքները գրավելու անհաջող փորձերի շարանում, հերթական արյունալի ահաբեկչությունն է իրականացրել Դամասկոսում։

Ինչպես հաղորդում է Սիրիայի Պետական հեռուստատեսությունը, գրոհայինները պայթեցրել են ականապատված մեքենան այլ ահաբեկչության զոհերի հուղարկավորության ժամանակ:

Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 12 մարդ, 48-ը` վնասվածքներ են ստացել, մի քանիսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ահաբեկչությունն իրականացվել է Դամասկոսի արվարձան Ժարամանայում, Տիշրին շրջանի գերեզմանատան մոտ:

Այնտեղ եւս մեկ ահաբեկչություն է եղել: Պայթել է մեքենայի տակ տեղադրված ռումբը: Արդյունքում տուժել էին սեփականատերը, նրա կինն ու դուստրը: