Դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին կողոպուտի գործով կասկածյալ է ներգրավված։ Ինչպես տեղեկացնում է Woman.ru-ն, 26-ամյա Լոհանը, ում նախկինում դատապարտել են ոսկերչական զարդերի կողոպուտի համար, Լոս Անջելեսի ոստիկանության կողմից կասկածվում է շքեղ առանձնատունը «սրբելու» մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանցագործությունը կատարվել է օգոստոսի 26-ին, Հոլիվուդյան բլուրների առանձնատներից մեկում։

TMZ-ի տվյալներով, Լոհանը անցած ուիքենդն անցկացրել է կողոպտված առանձնատանը։ Առանձնատան տերը օգոստոսի 27-ին դիմում է ներկայացրել ոստիկանություն 100 հազար դոլարին համարժեք զարդեղենի անհայտանալու մասին, սակայն մի քանի ժամ անց հետ է վերցրել դիմումը՝ նշելով, որ Լոհանին մեղավոր չի համարում։ Սակայն ոստիկանություն հիմնական կասկածյալ է դիտարկում Լոհանին եւ նրա ընկերոջը՝ Գեւին Դոյլին։

People ամսագիրը տեղեկացնում է, որ Լոհանին արդեն հարցաքննել են, եւ վերջինս ակտիվորեն համագործակցում է քննիչների հետ։