Դաղստանի մահմեդականների շեյխ Սաիդ Աֆանդիի տանը որոտացած պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ կինը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բույնակի շրջանի Չիրկեյ գյուղում, օգոստոսի 28-ի երեկոյան:

Աֆանդին մահացել է դեպքի վայրում ստացած վնասվածքներից: Պայթյունից զոհվել են նաեւ հինգ հավատացյալներ եւ ահաբեկիչը:

Վերջին տվյալներով, ահաբեկիչը Աֆանդիի տուն է եկել ուխտավորի անվան տակ, ապա պայթեցրել գոտուն ամրակցված ռումբը:

Սաիդ Ացաեւը հեղինակավոր մահմեդական գիտնական սուֆի էր, եւ մեծ ազդեցություն ուներ Դաղստանում: