Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամադ Մուրսիին ավեի ակտիվ երկխոսության իր երկրի հետ։
Նախարարի խոսքով՝ ինքը շատ ուրախ կլիներ լսելու, որ Մուրսին պատրաստվում է սատարել Իսրայելի հետ ավելի վաղ ձեռքբերած խաղաղության պայմանագրերը, սակայն կարծում է, որ դա բավարար չէ։ Լիբերմանը նաեւ նշել է, որ երջանիկ կլիներ Կահիրեյում Իսրայելից պաշտոնական պատվիրակություններ տեսնելու, Մուրսիի իսրայելական մամուլի տված հարցազրույցով եւ Եգիպտոսի նախագահի Իսրայել այցով, նշում է The Jerusalem Post-ը։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտոնյաներն զուսպ տոնով էին խոսում Եգիպտոսի հետ հարաբերությունների հնարավորությունների մասին։ Իսրայելական իշխանություններն անհանգստացած էին իսլամիստական ուժերի իշխանության գալով։
Մուրսին նախագահ է դարձել «Մուսուլման եղբայրների» աջակցությամբ, որը մահմեդական աշխարհում ազդեցիկ ուժ է եւ սկիզբ է տվել նաեւ «Համաս» կազմակերպությանը, որն Իսրայելում ահաբեկչական է համարվում։




























