Իտալական Սարդինիայում 40 հանքափորներ սպառնում են իրենց պայթեցնել հանքի հետ միասին:  Նրանք բարիկադավորվել են  «Carbonsulcis» ընկերությանը պատկանող  ածխահանքում` 373մ խորության վրա: Հանքափորերի խոսքով, իրենց տրամադրության տակ 690 կգ պայթուցիկ կա, եւ իրենք «պատրաստ են ամեն ինչի»:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նման քայլի հանքափորները դիմել են` ածխահանքը շահագործող վերջին ընեկության փակման մասին հայտարարությունից հետո:

Այդ հարցով Իտալիայի կառավարութան նիստը տեղի կունենա օգոստոսի 31 –ին: