Հաքերների նոր սերունդը ոչ թե համակարգիչներ եւ փոստային ծառայություններ «կբացի», այլ անմիջապես զոհերի ուղեղները: Դրա համար պահանջվելու է միայն անլար սարք`էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի համար:  Արդեն այսօր նրանցից ամենթանկն արժե 300 դոլար:

Ինչպես նշել է Օքսֆորդի համալսարանից Իվան Մարտինովիչը, այդ սարքովորումը հնարավոր է  կիրառել եւ անմիջապես ուղեղից տեղեկություն ստանալու համար: Խնդիրն այն է, որ ԷԷԳ սարքավորումը հասկանում է մարդկանց ենթագիտակցական ռեակցիաները:

Մարտինովիչի խոսքով` տեսականորեն «ուղեղային հաքերը» կարող է անգամ զոհի ցանկությանը հակառակ ֆիքսել ճիշտ գաղտնաբառի ռեակցիան: