Մոսկվայում օգոստոսի 28-ին 76 տարեկանում մահացել է մուլտիպլիկատոր Պավել Պետրովը, ով աշխատել է «Կոկորդիլոս Գենա», «Ով ասաց մյաու»  եւ բազմաթիվ այլ անիմացիոն  ֆիլմերի վրա:

Պավել Պետրովը ծնվել է 1937թ-ին: 1956թ-ին ավարտել է «Սոյուզմուլտֆիլմին» կից մուլտիպլիկատորների դասընթացը,  եւ զբաղվել տիկնիկային ֆիլմերով: Որպես մուլտիպլիկատոր նա  աշխատել է ավելի քան մեկուկես տասնյակ ֆիլմերի վրա: