Գերմանական «Volkswagen» ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում շարժիչների արտադրության գործարան հիմնելու մասին:  Գործարանը կառուցվել է Կալուգայի մարզում, «Volkswagen»-ի այսօր գործող հզորություններից ոչ հեռու:

Նոր նախագծում «Volkswagen»-ը մտադիր է 250 մլն եվրո ներդնել, ձեռնարկության արդյունաբերական հզորությունը կկազմի տարեկան 150  հազ. շարժիչ:  Ենթադրվում է, որ նոր գործարանը կշահագործվի 2015 թ-ին,  եւ սկզբնական շրջանում կարտադրի բենզինային ЕА211 շարժիչներ` 1,6 լ ծավալով:Գործարանի կառուցմամբ «Volkswagen»-ը կկատարի 2011 թ-ին ստորագրած հուշագրի պայմանները, ըստ որի 2016թ-ից  Ռուսաստանի տարածքում թողարկվող ավտոմեքենաների  30%-ը պետք է հագեցվեն ռուսաստանյան արտադրության շարժիչներով: