Պատանեկության տարիներին մարիխուանայի պարբերաբար օգտագործումը կարող է մտավոր ունակությունների վրա անդրադառնել, ազդել հիշողության, ուշադրության կենտրոնացման վրա: Նման եզրահանգման են եկել Դյուկի համալսարանի մասնագետները:

Ընդ որում, այն անձանց մոտ, ովքեր մարիխունա սկսել են ծխել 18  տերեկանից հետո, նման միտում չի նկատվել:  Դա պայմանավորված է նրանով, որ նրաց ուղեղն անցել է կազմավորման եւ զարգացման բոլոր փուլերը:

Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են 1972-1973թթ. ծնված 1037 մարդու վիճակը` ծննունդից սկսած մինչեւ 38 տարեկանը: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր սկսել են այդ թմրանյութով տարվել ավելի ուշ, մտավոր ունակություններն ավելի բարձր են, գրում է  Medical Daily-ին: Հետազոտության հեղինակները նշում են, որ պատանեկության տարիներին մարիխուանայի օգագործումը հանգեցրել է  IQ –ի նվազեցման` միջինը  8-10 կետով: