Մոսկվայում այս աշնանը կանցկացվի առաջին հետերո-շքերթը:  Նրա նախաձեռնողը  սկանդալային պրոդյուսեր Ալեքսանդր Վալովն է, ով վստահ է, որ այն բացառիկ է լինելու: Հանդիսավոր քայլերթին եւ հաջորդող երեկոյին նա բացի տղամարդկանցից, մտադիր է հրավիրել բազմաթիվ մարմնավաճառուհիների, որոնք կպրոպագանդեն բնական հարաբերությունները:

«Ինչո՞ւ նրանք կարող են իրենց սեռական ակտիվությունը ի ցույց դնել, իսկ մենք` ոչ: Մենք առանց այդ էլ քիչ ենք մնացել շոու բիզնեսում: Պետք է համերաշխություն դրսեւորել»,-ասել է նա «Սոբեսեդնիկին» տված հարցազրույցում:

Վալովը երազում է շքերթին հավաքել հետերոսեքսուալ կողմնորոշման բոլոր վառ ներկայացուցիչներին: Առաջիկայում հրավեր կուղարկվի Ալեքսանդր Նովիկովին, Վյաչեսլավ Բուտուսովին, Կոնստանտին Կինչեւին եւ Ստաս Միխայլովին: Նա ցանկանում  է, որ շքերթի դրոշը տանի Տիմոտին: