Վախճանվել է Նյու Յորքի նահանգի «The Post-Standard» հայտնի պարբերականի երկարամյա խմբագիր Նվարդ Ափիկյանը, ով թերթում գրել է ավելի քան 56 տարի: Նա 94 տարեկան էր:

Ինչպես հայտնում է  «Syracuse.com»-ը,  Ափիկյանն իր լրագրողական գործունեությունն սկսել է Սիրակուզայի համալսարանն ավարտելուց հետո: Նա սկսել է  «The Post-Standard»-ում աշխատել 1942 թ-ից,  սկզբում որպես թղթակից, իսկ հետո որպես կինոքննադատ` 25 տարվա ընթացքում:  Նա թոշակի է անցել 1998 թ-ից:Ափիկյանը Սիրակուզայի  հայ համայնքի ակտիվ անդամներից էր, ով աշխատանքներ է տարել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:Նա եղել է նաեւ լրագրողական «Theta Sigma Phi» ընկերակցության նախագահը: