Դաղստանում սուգ է հայտարարվել հոգեւորական մահացած գործիչ Սաիդ Աֆանդի Չիրկեյսկու (Ացայեւ) պատվին: Օգոստոսի 28-ին Չիրկեյ Բունակսկյան շրջանի նրա տանը մահապարտ-ահաբեկչուհին գործի էր դրել պայթուցիկ: Շեյխի հետ զոհվել են եւս 6 հավատացյալներ, նաեւ՝ կին ահաբեկիչը:
Զոհվածների շարքում 12-ամյա տղա կա: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Օգոստոսի 29-ին խոնարհվել են պետական դրոշները, հետաձգվել ժամանցային միջոցառումները:
Սայիդ Աֆանդիին հուղարկավորել են օգոստոսի 28-ին հարազատ գյուղում, մինչեւ մայրամուտ` իսլամի կանոններին համապատասխան: Շեյխին հրաժեշտ տալու են եկել շուրջ 100 հազար մարդ:
Հաստատվել է մահապատ ահաբեկչուհու ինքնությունը: Նա Ամինաթ Սապրիկանն է եղել` հանցախմբի անդամներից մեկի կինը: Նա վաղուց դաշնային հետախուզման մեջ էր գտնվում: Ահաբեկչուհին 74-ամյա քարոզչի տուն է եկել ուխտավորի կերպարով, հաղորդում է «vesti.ru»-ն:
Սայիդ Աբդուրահմանովիչ Ացաեւը (Սաjիդ Աֆանդի ալ Չիրկավի) ծնվել էր 1938 թվականի հոկտեմբերի 21-ին Չիրկեյ ավանում:
32 տարեկանում սկսել է ուսումնասիրել իսլամական գիտություններ: Նա համարվում էր Դաղստանի ամենաազդեցիկ եւ հայտնի սուֆիյական շեյխերից մեկը: Նրա գրքերը, հոդվածները եւ ելույթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, այդ թվում անգլերեն եւ ռուսերեն:




























