Սեպտեմբերի կեսերից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացումներ են սկսվելու: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։

«Սինչ խորհրդարանական ընտրությունները երկրի կառավարությունն ամեն ինչ արեց` թանկացումները կանխելու համար: Սակայն սեպտեմբերի կեսից այլեւս անհնար է լինելու «արհեստական միջամտությունը»: Բացի բանջարեղենից, մնացած ողջ սննդամթերքը խիստ թանկանալու է: Այդ իսկ պատճառով է նաեւ, որ գյուղնախարարությունը շուկաներ է բացում մայրաքաղաքում` ցույց տալու համար, թե, տեսեք, բանջարեղենը չի թանկանալու: Իրականում սա մարդկանց ուշադրությունը շեղելու միտում ունի: Երբ թանկացումներն սկսվեն, ո՞վ է ոգեւորվելու բանջարեղենի էժան գներով»,- գրում է «Հայացքը»: