Դաղստանոմ ծառայություն անցնող պայմանագրային զինծառայողը Կալաշնիկով ինքնաձիգով կրակել է 7 մարդու: 

Դեպքը տեղի է ունեցել Դերբենդի շրջանի Բելիջի բնակավայրի անցակետի մոտ: Զինվորն սկսել է կրակել ծառայակիցների վրա եւ սպանել երկուսին: Այնուհետեւ նա մտել է զորամաս եւ կրակել եւս 5 հոգու: Նա սպանվել էր պատասխան կրակի արդյունքում: Վիրավորվել են Ներքին զորքերի 3 զինծառայողներ, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

7 ծառայակցի սպանած սահմանապահը 31 տարեկան էր: Ըստ նախնական տվյալների` նրա ազգանունն Ալիեւ էր: