Mozilla-ն թողարկել է  Firefox վեբ բրաուզերի 15-րդ տարբերակը՝ Firefox 14-ի թողարկումից մեկուկես ամիս անց:
Նոր տարբերակն ունի ֆոնային աննկատելի թարմացումներ, Google-ի մշակած  SPDY v3-ի ապահովում եւ WebGL-ի կատարելագործում։

Նաեւ հավելվել են նոր գործառույթներ ծրագրավորողների համար,  Inspector-ի նոր տվյալներ, հայտնում է CNews-ը:
Firefox 15 վեբ բրաուզերը Windows, Mac OS X եւ Linux համակարգերի համար հասանելի է  ընկերության պաշտոնական կայքում, այդ թվում՝ նաեւ ռուսերենով: