Հազվագյուտ տեսակի ծովային կրիաների ավելի քան 45 հազար ձու է ոչնչացել Սալվադորի ափերին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով: Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Սալվադորի ափերին տեղի էր ունեցել 7,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Դրա էպիկենտրոնը գտնվել էր Ուսուլուգան քաղաքից 125 կմ դեպի հարավ:
Աղետի հետեւանքով հազարավոր ձվեր եւ նորածին կրիաներ ոչնչացել են, տասնյակ մետրերի հասնող ալիքները դրանք տարել են օվկիանոսի խորքերը: Կենդանիների 150 պաշտպաններ են դուրս եկել ափ՝ կրիաների ձվերը հավաքելու, սակայն ալիքները թույլ չեն տվել:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», ծովային կրիաներն ունեն կողմնորոշման առանձնահատուկ ունակութուններ եւ կարողանում են շատ տարիներ անց անսխալ վերադառնալ իրենց ծննդավայր:


























