Վրաստանի ՆԳՆ-ի ստորաբաժանումները շրջափակել են  վրաց-ռուսական սահմանի դաղստանյան շրջանի կիճերից մեկը, որտեղ հայտնաբերվել են զինված խմբավորումներ: Ավելի վաղ ուժային կառույցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՆԳՆ-ն հատուկ գործողություններ են իրականացնում զինված խմբավորման հայտնաբերման ուղղությամբ:

Հաղորդագրության համաձայն, որը մեջբերում է «Նովոստի Գրուզիան», իրականացվում են բոլոր միջոցները տեղական բնակչության անվտանգությունը ապահովելու համար:

Տեղական լրտավամիջոցների տվյալներով, անցյալ գիշեր Լապանկուրի գյուղի մերձակայքում, որի տարածքում նկատվել էին զինված խմբավորումները, զինվորական ուղղաթիռներ են հսկողություն իրականացրել: Սահմանի ուղղությամբ շարժվել են ՆԳՆ-ի ավելի քան  200 իրավապահ մարմիններ եւ զինված ստորաբաժինները, ինչպես նաեւ «շտապ օգնության» ավելի քան 10 մեքենա: Դեպքի վայր է ժամանել նաեւ Ներքին գործերի նախարարը: