ԱՄՆ-ում բացառիկ եւ վտանգավոր վիրուս են հայտնաբերել, որը տարածվում է մկան ծերտից: Երկրի առողջապահության մարմիններն արդեն իրենց անհանգստությունն են հայտնել նոր վիրուսի կապակցությամբ:
Այս վիրուսից արդեն երկու զբոսաշրջիկ է մահացել, ովքեր այցելել էին Կալիֆորնիայի Յոսեմիթյան ազգային զբոսայգի: Երկուսն էլ հաստատվել էին այգու տարածքի խրճիթներում:
Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, տվյալ հիվանդությունն յուրաքանչյուր երրորդի մոտ մահացության է հանգեցնում: Բժիշկների խոսքով, բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան շուտ է հիվանդը դիմել բուժօգնության:




























