Կաթոլիկական Բրազիլիայում սկանդալ է ծագել այն պատճառով, որ նոտարը թույլատրել է տղամարդու եւ երկու կանանց միությունը, որոնք արդեն 3 տարի է մեկ ընտանիքի նման են ապրում:
Ընտանիքը որոշել է գրանցել եռյակը, որպեսզի պաշտպանի իր իրավունքները ամուսնալուծության կամ զուգընկերոջ մահվան դեպքում, բացատրել է նրանց փաստաբան Նաթանիել Սանտուշ Բատիստա Ժունիորը:
«Մենք պարզապես պաշտոնապես գրանցում ենք այն, ինչ վաղուց գոյություն ունի: Մենք ոչինչ չենք հորինում», - իր որոշումն է բացատրել նոտար Կլաուդիա Նասիմենտու Դոմինգեշը: Ըստ նրա` Բրազիլիայի օրենքները ոչ մի տեղ չեն արգելում նման միություն տղամարդու եւ երկու կանանց միջեւ: Սակայն նրա գործընկերները համաձայն չեն, հայտնում է NEWSru.com-ը:
Պատահական չէ, որ եռյակը դիմել է հենց այդ նոտարին: Ըստ Exame.com-ի` նա իր դոկտորականը նվիրել էր բազմակնության խնդրին:
Փաստաբան Ռեգինա Բեատրիս Տավարեշ դա Սիլվան նոտարի որոշումն անվանել է «անհեթեթ եւ անօրինական, անթույլատրելի եւ բրազիլական արժեքներին եւ բարոյականությանը հակասող»: Դա Սիլվան վստահ է, որ բազմակնության թույլտվությունն անվավեր կճանաչվի: Մինչդեռ հստակ չէ, նոտարի ստորագրա փաստաթուղթն այսօր ընդունո՞ւմ են արդյոք դատարանները եւ ապահավոգրական ընկերությունները:




























