Օգոստոսի 28-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մշակույթի օրերի, ցուցահանդեսների եւ փառատոնների կազմակերպման ոլորտներում: Ընդգծելով, որ Հայաստանը եւ Չեխիան հինավուրց ու հարուստ մշակութային ժառանգություն եւ ավանդույթներ ունեցող երկրներ են` ՀՀ դեսպանը նշել է, որ երկու մայրաքաղաքներում դիվանագիտական առաքելությունների փոխանակումը նոր հնարավորություններ է ստեղծում մշակութային կապերն ընդլայնելու եւ զարգացնելու համար:
Չեխ նախարարը կարեւորել է կինոարվեստի բնագավառում, ինչպես նաեւ Լիդիցեի հուշահամալիրի եւ Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարները:
Մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցության համար զրուցակիցները կարեւորել են 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված ՀՀ եւ ՉՀ կառավարությունների միջեւ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը:




























