Նովոսիբիրսկի մերձակա մայրուղու վրա իրար են բախվել ՊԱԶ ուղեւորատար ավտոբուսն ու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում ավտոմեքենայում գտնվող 5 ուղեւորները, մինչեւ բժիշկների ժամանումը, մահացել են: Ավտոբուսի վարորդը կրծքավանդակի ջարդվածքով հիվանդանոց է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է «Ուտրո.ru»-ն, վթարի պահին ավտոբուսի մեջ ուղեւորներ չեն եղել: Նախնական տվյալներով` վթարի մեղավորը ավտոմեքենայի վարորդն է, որ հանդիպակաց ճանապարհ է դուրս եկել: Զոհվածների ինքնությունը պարզվում է:



























