Հնդկաստանի Գերագույն դատարանն օգոստոսի 29-ին ուժի մեջ է թողել մահվան դատավճիռը, որը կայացվել էր 2008 թվականին Մումբայ քաղաքում իրականացված ահաբեկչության միակ ողջ մնացած մասնակցի` Մուհամեդ Քասաբի նկատմամբ:
«Մենք ընտրություն չունենք, մենք պետք է ուժի մեջ թողնենք մահապատիժը», - հայտարարել են դատարանում, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Այժմ 24-ամյա պակիստանցի Քասաբին մահապատժից խուսափելու միայն մեկ ելք է մնացել` ներման խնդրագիր ուղարկել Հնդկաստանի նախագահին:
Մումբայի վրա 10 ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել էր 166 մարդ, 300-ից ավելին վիրավորվել էին:
Քասաբը հարձակման մասնակիցներից միակն է, որը ողջ էր մնացել: Նա պնդում է, որ Հնդկաստանում իր գործի վերանայումը անկողմնակալ չի եղել:


























