Իրանի անվտանգության ուժերը պետք է միջոցներ ձեռք առնեն հակակառավարական ուժերի դեմ։ Այս մասին Կում քաղաքում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ընդգծելով, որ Իրանի ընդդիմությանը վերջին նախազգուշացումն է արվել։

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Խամենեին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է իրենց պարտքը կատարեն՝ գործելով «ծախվածների եւ բողոքարարների» դեմ։ Նա միեւնույն ժամանակ ավելացրել է, որ բողոքարարների դեմ գործելիս անհրաժեշտ է պահպանել օրենքը, եւ առանց բավարար հիմքեր ունենալու չձերբակալել նրանց։