Ֆիլիպիններում ձերբակալվել է երկրի պատմության մեջ տեղի ունեցած քաղաքական զանգվածային սպանությունների հիմնական կասկածյալներից մեկը:

Ֆիլիպինների ոստիկանության տվյալներով, 27-ամյա Սաջիդ Անվար Ամպատուան ձերբակալման պահին զինված է եղել, սակայն չի հասցրել դիմադրություն ցուցաբերել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանքը:

Ձերբակալվածը  քաղաքական ազդեցիկ կլանի ղեկավար  Անդանա Ամպատուանա ավագի թոռն է, ով ավելի քան տասը տարի կառավարում է Մագինդանոյի հարավային նահանգները: Ամպատուանների կլանը կասկածվում է 2009 թ-ի նոյեմբերին մրցակից ընտանիքի անդամների, մի քանի իրավապաշտպանների եւ 32 լրագրողների  զանվածային սպանության մեջ: Նրանք բոլորը առեւանգվել եւ որոշ ժամանակ անց սպանվել էին:

Դեռեւս ձերբակալվել են 102 մարդ, ովքեր կասկածվում են հանցագործության մասնակցության մեջ, եւս 90-ը հետախուզման մեջ են գտնվում: Նրանց թվում կան Ֆիլիպինների անվտանգության ուժերի նախկին աշխատակիցներ: