Տոգոյի ափերի մոտ ծովահենները գրավել են հունական տանկեր, որի անձնակազմի 24 անդամներն ազգությամբ ռուս են:
Հունաստանի Ծովային առեւտրի նախարարության տվյալներով, նավը գրանցված է Մեն կղզում աշխատող Energy Centurion ընկերության անունով: Տանկերի օպերատորը հանդիսանում է Golden Energy Management հունական ընկերությունը:
Ծովահենները փոխհրաձգության մեջ են մտել ոստիկանության հետ, ավելի ուշ նրանց հաջողվել է գրավել նավը եւ փախցնել այն: Տանկերի գտնվելու եւ հարձակման արդյունքում վիրավորների առկայության վերաբերյալ ներկայումս տվյալներ չկան, հայտնում է ՌԲԿ-ն:
Վերջին ժամանակներս Արեւմտյան Աֆրիկայում ծովային ավազակությունների ծավալներ գնալով աճում են, այս առումով հատկապես լուրջ է արեւմտաաֆրիկյան Նիգերիայում եւ արեւելաաֆրիկյան Սոմալիում տիրող վիճակը: Միայն 2012 թ-ի սկզբից ծովահենները 6 նավ են գրավել:



























