Թիվ 1 ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողությունների մասնակից Մարկ Օուենը իր գրքում «Ալ Կաիդայի» առաջնորդի մահվան նոր վարկած է ներկայացնում, որը տարբերվում է Պենտագոնի պաշտոնական վարկածից։ Նա պնդում է, որ «Ալ Կաիդայի» առաջնորդը մահացու վնասվածք ուներ նախքան ջոկատի տեղ հասնելը։
«Մենք նրա սենյակից մի քանի քայլ էինք հեռու, երբ լսեցի խուլ կրակոցներ։ Երբ մտանք մութ սենյակ, տեսանք, որ հանցագործը գլխի վնասվածքով ընկած է հատակին, շուրջբոլորն արյուն էր, բայց նա հոգեվարքի ցնցումների մեջ էր», - այսպես է նկարագրում «Դժվար օր» ստեղծագործության հեղինակը։
Չնայած ահաբեկչի նկատմամբ միայն դիմադրության դեպքում զենք կիրառելու հրամանին` մասնակիցները մի քանի անգամ կրակել են Բեն Լադենի կրծքին եւ հետո են միայն մոտեցել` համոզվելու` ոչնչացրել են արդյոք:
«Մենք խուզարկել ենք սենյակը եւ գտել Կալաշնիկով ինքնաձիգ եւ Մակարով ատրճանակ, որոնք եկուսն էլ դատարկ են եղել: Նա նույնիսկ չի փորձել դիմադրել: Մարդը, որը իր հետեւորդներին տարիներ շարունակ սովորեցրել էր ինքնաթիռներ պայթեցնել եւ ահաբեկչություններ կազմակերպել, ամենամեծ վախկոտն էր եւ փորձել է ինքնասպան լինել ավելի շուտ, քան նրան կբռնեին», - գրել է Օուենը, մեջբերում է LifeNews-ը:
Գիրքը, որի պաշտոնական հրապարակումը նախատեսված է սեպտեմբերի 4-ին, արդեն իսկական սենսացիա է դարձել: Օուենի վկայությունները հերքում են ԱՄՆ-ի իշխանությունների նախկին հայտարարությունները Բեն Լադենի ապաստանի մոտ կայացած այունալի բախման մասին:




























