Քիչ առաջ NEWS.am–ին տեղեկություններ են հասել, որ Արագածոտնի մարզում ինքնասպան է եղել 23-ամյա մի աղջիկ: Պարզվել է, որ աղջիկը նույն մարզի Լուսագյուղի բնակիչ է եւ ինքնասպանություն է գործել իրենց տանը կից շինությունից կախվելու միջոցով:
Վերջինիս կախված նկատելով՝ շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել: Աղջկա ինքասպանության պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Միայն ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ գործով կատարվում է նախաքննություն:


























