150 անօրինական ներգաղթյալներով նավը խորտակվել է Ինդոնեզիայի ափերի մոտ: Այս մասին օգոստոսի 29-ին հայտնել են Ավստրալիայի Արտակարգ իրավիճակների ծովային վարչությունից (AMSA):
Ավստրալական ABC հեռուստաընկերության տվյալներով խորտակվող նավը աղետի ազդանշան է տվել Զոնդյան ծովածոցից, որը իրարից բաժանում է Յավա եւ Սումատրա կղզիները:
Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը դեպքի վայր է ուղարկել ուղղաթիռներ եւ փրկարար նավեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ինչպես հայտնում է BBC-ն, ուղղաթիռներին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել խորտակված նավի հետքերը:


























