Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում աշխարհի ավելի քան 200 երկրներում Ֆրանսիան ներկայացնող դեսպանների հետ հերթական 20-րդ հանդիպիպումից հետո համաձայնվել է պատասխանել թուրքական Hurriyet-ի թղթակցի հարցին կապված ֆրանսիական պատմության նոր դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութերի տեղադրմանը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանելով Hurriyet-ի հարցին՝ նշել է, թե տեղյակ չէ ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ավելացմանը։  Նախագահը պատասխանել է, որ ինքը նման հանձնարարական չի տվել՝ շեշտելով, որ նման հարցերով երկար  ժամանակ է, ինչ զբաղվում են հատուկ հանձնաժողովները։

Նույն թեմայով Hurriyet-ի թղթակիցը խոսել է Անկարայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլիի հետ, ով եւս նշել է, թե դասագրքերով զբաղվում է Կրթության նախարարությունը՝ հավելելով, որ իրենք այդ հարցում չեն կարող միջամտել։ «Ֆրանսիայում ցեղասպանությունը օրենքով է ընդունվել եւ հանձնաժողովի կողմից այդ թեման դասագրքերում ընդգրկելը անակնկալ չէ»,-ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը։