Ռուս-վրացական սահմանի դաղստանյան շրջանում նախօրեին զինված խմբավորման հայտնաբերման եւ ոչինչացման հատուկ գործողությունների արդյունքում մեկ դիվերսանտ է սպանվել, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է «Գրուզիա-օնլայնը»` վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:
Հեռուստաընկերութան տվյալներով` գործողության նպատակը գերիների ազատագրումն է: Դիվերսիոն խումբը 3 խումբ գերի էր վերցրել, որոնց թվում եղել են նաեւ այն 5 երիտասարդները, ովքեր կորել էին օգոստոսի 26-ին: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով նրանք ազատ են աեւձակվել օգոստոսի 28-ին:
Ներկայումս գերիների ազատագրման գործողությունները շարունակվում են, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:




























