Միչիգանի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող 19-ամյա Զախար Թենինին օգոստոսի 26-ի վաղ առավոտյան Լանսինգ քաղաքում դաժան հաշվեհարդարի են ենթարկել: Ըստ նախնական տվյալների` երիտասարդ հրեայի վրա հարձակվել են հակասեմականները` նացիստական կոչեր գոռալով:
Այդ օրը երիտասարդը երեկույթի է եղել, որը մինչեւ առավոտ շարունակվել է: Երբ Զախարի Թենենն ընկերների հետ դուրս է եկել փողոց, նրան են մոտեցել երկու տղամարդ: Նրանք բարձրացրել են ձեռքերը՝ նացիստական ձեւով ողջունելով եւ հետաքրքվել` արդյոք նրա ծնողները հրեաներ են: Զախարին հաստատել է, եւ այդ ժամանակ անծանոթներն սկսել են նրան ծեծել: Հանցագործները գոռացել են «Հայլ Հիտլեր» եւ հայտարարել, որ ռասիստական կազմակերպության անդամներ են:
Ծեծելուց հետո նրանցից մեկը գրպանից հանել է կարիչը եւ «կարել» Զախարիի շուրթերը: Երիտասարդը ցավից կորցրել է գիտակցությունը, հայտնում է NEWSru.com-ը:
Բժիշկները Զախարիին ախտորոշել են ծնոտի կոտրվածք եւ բազմաթիվ վնասվածքներ: Հարձակման վկա են դարձել 20 մարդ, սակայն նրանցից ոչ ոք չի միջամտել եւ չի օգնել հրեային:
Սակայն Դեթրոյթի ոստիկանությունում դեռեւս վստահ չեն, որ հաշվեհարդարի դրդապատճառը հակասեմականությունն է եղել: Դրան հակասում է երկու ականատեսների ցուցմունքը: Ըստ ոստիկանության գնդապետ Ջեֆ Մերֆիի` տուժածը բախում է ունեցել փողոցում երկու տղամարդկանց հետ: Արդյունքում նրանցից մեկը ուսանողի դեմքին է հարվածել, որից հետո նա ընկել է: Իբր դրանով դեպքն ավարտվել է:


























