«Դե, սպասիր» մուլտֆիլմը գեղարվեստական արտադրանք է, այնպես որ այն պետք է դիտել որպես մշակութային արժեք եւ չսահմանափակել հեռուստաընկերությունների եթերում ցուցադրության ժամերը, հայտնել է «Ռոսկոմնադզոր» ընկերության ղեկավար Մաքսիմ Կոենզովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին լրատվամիջոցները լուրեր էին տարածել, ըստ որի «Դե,սպասիր» մուլտֆիլմը սեպտեմբերի 1-ից կցուցադրվի  միայն գիշերային ժամերին: Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում կարծում են, որ գայլի եւ նապաստակի արկածները մանկական առողջությանը եւ զարգացմանը վնաս են, մուլտֆիլմը պարունակում է  «բռնության տեսարաններ»:

ՀՊՀՌԸ-ի նախագահ Վիկտորիա Կուրչերը Ռիա Նովոստիին պարզաբանել է, որ մեդիահոլդինգում դեռեւս որոշում չեն կայացրել մուլտֆիլմի երեկոյան ժամերի ցուցադրության վերաբերյալ, դեռեւս տեղի են ունենում հեռուստաարտադրության նախնական քննարկումներ, որոնք կարող են նոր օրենքի շրջանակներում արգելքի տակ հայտնվել:

«Ես կարծում եմ, որ միեւնույնն է կցուցադրվի»,-ասել է Կոենզովը` տպագիր եւ էլեկտրոնային լրատվության ներկայացուցիչների հետ  աշխատանքային խորհրդակցության ժամանակ` երեխաների առողջության եւ զարգացման համար վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու վերաբերյալ դաշնային նոր օրենքի գործնական կիրառության հարցի քննարկման ժամանակ: