Ստամբուլահայ 52-ամյա դերձակ Ֆիլոր Ուլուք Բենլին Թուրքիայում եւ աշխարհում խաղաղության հաստատման համար սպիտակ կտորներով շարժում է սկսել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական CNNturk-ը, ստամբուլահայ դերձակի կողմից խաղաղության հաստատմանը նվիրված շարժումը կոչվում է «Խաղաղության համար մի հատ կտոր էլ դու միացրու»։ Հայուհին նշել է, որ Թուրքիայում արդեն ունեն 10 ներկայացչություն, իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով 32 երկիր սպիտակ կտորների վրա իրենց խաղաղության գրություններ են ուղարկել։
Նշելով, որ սպիտակը մաքրություն եւ խաղաղություն է խորհրդանշում, Ֆիլոր Ուլուք Բենլին ասել է, թե ստացված մոտ 8 հազար կտորների վրա առաջնային տեղ են գրավում Սիրիայում խաղաղության հաստատումն ու Թուրքիայում ահաբեկչական գործողությունների դադարեցումը։




























