Գլենդելի նախկին բնակիչ Հենրիխ Սարդարյանին դատապարտվել է դաշնային բանտում 10 տարվա կալանքի՝ ազնիվ վարկատուներից ավելի քան 5 մլն դոլար կորզելու սխեմաների համար, գրում է «Glendale News-Press»-ը։
ԱՄՆ-ի շրջանային դատավոր Վիրջինիա Ֆիլիփսը 44-ամյա Սարդարյանիին հարկադրել է նաեւ 5,4 մլն դոլար վճարել սխեմայի զոհերին, ինչպես նաեւ 100 հազար դոլարի տուգանք։
Հենրիխ Սարդարյանին հունվարին իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեղարանքի 5 կետերով՝ խարդախության, հանցավոր համաձայնության եւ փողերի լվացման մեջ: Նա մատնանշել է նաեւ իր 42-ամյա եղբայր Համլետ Սարդարյանիի մասնակցությունը: Նրա եղբայրն իրեն մեղավոր է ճանաչել նմանատիպ մեղադրանքներում:
Դատավորը խստացրել է Հենրիխ Սարդարյանիի վճիռը, քանի որ դրա սխեման այնքան բարդ է եղել, որ նա ստեղծել է անձնական կեղծ փաստաթղթեր, նաեւ ներկայացրել անշարժ գույքի կեղծ փաստաթղթեր:
Հենրիխ Սարդարյանին խոստովանել է, որ վարկատուներից փող է վերցրել եւ նախատեսել է չվերադարձնել, չնայած որ խոստացել է նրանց, որ վարկերն ապահով են: Նա քննիչներին պատմել է, որ վարկերն օգտագործել է ձիարշավների խաղադրույքների համար:
Համլետ Սարդարյանիի նկատմամբ դատավճիռը սպասվում է սեպտեմբերի 10-ին, իսկ դեպոզիտային աշխատակից Վանդա Թենիինը` հոկտեմբերի 15-ին:


























