Հայտնի է Քուվեյթում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցային գրասենյակի ղեկավար Վյաչեսլավ Անչիկովի մահվան պատճառը, որին օգոստոսի 26-ին մահացած գտել էին Սալվայի իր բնակարանում։

Ըստ բժիշկների պաշտոնական եզրակացության` լրագրողի սիրտը կանգ  է առել ահավոր տապի պատճառով: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է  զոհվածի կին Տատյանա Անչիկովան,  այն տանը, որտեղ տեղակայված էր գործակալության ներկայացուցչությունը, մի քանի օր  լիովին անջատված է եղել  էլեկտրականությունը, իսկ ջերմաստիճանը չի իջել 45 աստիճանից:

Վյաչեսլավ Անչիկովին անգիտակից վիճակում գտել է նրա տնտեսուհին: Ըստ նրա` լրագրողը ոտքի էր ելել, որպեսզի գնար ընթրելու եւ հանկարծակի ընկել էր գետնին: Տնային աշխատողը կանչել էր բուժաշխատողների եւ քրեական հետախուզության աշխատողների, որոնք, դեպքի վայր ժամանելով, հաստատել էին տղամարդու մահը: