Այսօր` օգոստոսի 29-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:




























