Իսպանական Մալագա քաղաքից թռչող ինքնաթիռը նիդեռլանդական ռազմաօդային ուժերի երկու կործանիչների ուղեկցությամբ վայրէջք է կատարել Ամստերդամի միջազգային օդանավակայանում
Նիդեռլանդական լրատվամիջոցները հաղորդել են, որ ինքնաթիռը, հնարավոր է, գրավել են ահաբեկիչները։ Խոսքը Airbus օդանավի մասին է, որը պատկանում է իսպանական Spanair ավիաընկերությանը։
Ահաբեկչության դեմ պայքարի ազգային բյուրոն հայտնում է, որ ինքնաթիռը Նիդեռլանդների օդային տարածք ներխուժել է առանց դիսպետչերական ծառայության հետ կապ հաստատելու, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ, իսպանական Vueling Airlines ավիաընկերությունը հերքել է այն լուրը, ըստ որի Ամստերդամի օդանավակայանում վայրէջք կատարած իր ինքնաթիռը գրավել են ահաբեկիչները։
Ըստ Vueling-ի ներկայացուցչի՝ խոսքը օդանավի անձնակազմի եւ Նիդեռլանդների դիսպետչերական ծառայության միջեւ թյուրիմացության մասին է։


























