ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժանքները Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 15 -19-ը, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նախկինում հայտարարված ժամկետը՝ սեպտեմբերի 3- 8-ը, հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով։ Հետաձգման պատճառները տեխնիկական են։
ԱԱՀՈՒ-ի կազմը բաղկացած է մշտական մարտական պատրաստականության զորամասերից եւ միավորումներից։ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ընդհանուր քանակը գնահատվում է մոտ 20 հազար մարդ, որոնց կեսը ռուս զինծառայողներ են։




























