Նոբելյան խաղաղության մրցանակակիր, արքեպիսկոպոս Դեզմոնդ Թութուն հրաժարվել է մեկ ընդհանուր գագաթնաժողովում ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի նախկին վաչապետ Թոնի Բլեերի հետ: Թութուն անընդունելի է համարում Բլեերի կողմից ցուցաբերված` ԱՄՆ-ի Իրաք կատարած ռազմական  ներխուժման աջակցությունը, որը հիմնված էր միջուկային զենքի չապացուցված առկայությամբ: Այս մասին հայտնել են արքեպիսկոպոսի գրասենյակից:

Թութուն եւ Բլեերը աշխարհի մի շարք այլ նախկին եւ գործող քաղաքական գործիչների եւ բիզնես-առաջատարների հետ օգոստոսի 30-ին Յոհաննեսբուրգում կայանալիք Discovery Invest Leadership գագաթնաժողովին պետք է հաշվետվությամբ հանդես գային:

Միեւնույն ժամանակ, ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ, Հարավաֆրիկյան «Ալ-Ջամմա» մուսուլմանական  շարժումը նպատակ ունի ցույց  իրականացնել Յոհաննեսբուրգում, որի նպատակն է «Աջակցել Բլեերի քաղաքացիական ձերբակալման կոչերը` մեղադրելով մարդկության հանդեպ կատարած հանցագործության մեջ, կապված Իրաքի ներխուժման հետ , ինչի արդյունքում միլիոնավոր մադիկ են զոհվել»: Շարժման ակտիվիստները հուսով են, որ Թոնի Բլեերը երբեւէ կձերբակալվի եւ Հաագայի միջազգային դատարանի առաջ կկանգնի:

Բլեերին ձերբակալման կոչերով ցույցեր են իրականացվել նաեւ Չինաստանում, Բրյուսելում  Եվրոխորհրդարանի շենքի մոտ եւ Իռլանդիայում: