Ապոֆիս աստղակերպի վրա արեգակնային ճառագայթման ազդեցությունը կարող է կանխել 2036թ. դրա բախումը Երկրի հետ, օդատիեզերական 7-րդ միջազգային կոնգրեսում օգոստոսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիային կից աստղագիտության ինստիտուտի ներկայացուցիչը։

Ռուս գիտնականների եզրահանգման համաձայն՝ 2036թ. Երկրի եւ Ապոֆիսի բախումը «վերանալու փոքր հավանականություն ունի», հաշվի առնելով  «Յարկովսկու էֆեկտը»։ Ըստ գիտնականների՝ 2029թ. ապրիլի 13-ին Ապոֆիս աստղակերպը Երկրից 38 հազ. կմ հեռավորության վրա կգտնվի: «Երկրի ձգողականության ճնշման տակ Ապոֆիսի ուղեծիրը կփոխվի», - գրում է «Ինտերֆաքսը»։

Ապոֆիսը հայտնաբերվել է 2004թ., եղած տվյալներով՝ տրամագիծը 200 մ է։ Դրա անկումը հազարավոր քկմ մակերեսով ավերածություններ կգործի։