NASA-ն նախատեսում է լուսին վերադառնալ եւ մնալ այնտեղ: 10-15 տարի անց` Երկրի արբանյակի վրա պետք է հայտնվեն առաջին բնակելի բազաները:
ԱՄՆ-ի փառասեր ծրագրերով Աերոտիեզերական 7-րդ միջազգային կոնգրեսում կիսվել է NASA-ի նախատեսվող թռիչքների ծրագրերի ղեկավար Մայքլ Սերբերը: «Մենք վերադառնում ենք լուսնային տիեզերական մրցավազքին: Բայց այս անգամ պետք է շարժվել ոչ թե մեծ, այլ փոքր քայլերով»,-ասել է նա:
Լուսնին զուգահեռ ամերիկացիների հետագա ծրագրերի մեջ է մտնում նաեւ արբանյակներով թռիչքները դեպի աստերոիդներ եւ Մարս:
Արդեն ընթանում է տրանսպորտային ծանր հրթիռակիրի մշակումը: Ըստ նախագծի այն կարող է տիեզերք հանել 70-130 տոննա բեռ: Աշխատանքային վիճակում է նաեւ 4 ուղեւորի համար նախատեսված Orion ուղեւորատար պարկուճը, հայտնում է «Դնի.ru»-ն:
NASA-ն այսօր ավելի շատ կողմնորոշվել է մասնավոր ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ, օրինակ
SpaceX ընկերության հետ, որի Dragon տիեզերանավը արդեն հաջողությամբ թռիչք է իրականացրել Միջազգային տիեզերակայան եւ այժմ պատրաստվում է տիեզերական չվերթներ իրականացնել:




























