Իսպանիայում 73-ամյա հասակում մահացել է խորհրդային կինոռեժիսոր եւ սցենարիստ Լեոնիդ Գոլովնյան։ Ռուսաստանի կինոմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ ռեժիսորի դիակիզումն իրականացվելու է Մադրիդում՝ օգոստոսի 29-ի երեկոյան։

Նշենք, որ Լեոնիդ Գոլովնյան երկար տարիներ աշխատել է «Մոսֆիլմում», որպես բեմադրող ռեժիսոր։ Նրա ֆիլմերից են «Հեռավոր ձյուների արձագանքը» (գլխավոր դերերում հանդես է գալիս Արմեն Ջիգարխանյանը), «Մարդու մայրը», «Բալե ճահճուտ»։ Գոլովնյան այս տարի աշխատում էր «Կիտրոնի համը» ֆիլմի վրա, որը նրա համանուն գրքի հիման վրա նկարահանվող կինոնկար պետք է լիներ։