Բուքինհեմյան պալատը օգոստոսի 29-ին հայտարարությամբ է հանդես եկել արքայազն Հարիի` ցանցում հայտնված լուսանկարների հետ կապված:
«Նա հակաօրինական ոչինչ չի արել: Նրա արարքները նրա անձնական գործն են»,-ասվում է պալատի հաղորդագրության մեջ:
Բայց արաքայազնի կոչումն արդեն հասցրել են իջեցնել: Հիմա Հարին հանգիստ խղճով պատրաստվում է պաշտոնական միջոցառումներին եւ մտադիր էլ չէ թաքնվել հանրությունից: Օգոստոսի 31-ին նա ներկա կգտնվի Պարալիմիկ խաղերին, իսկ սեպտեմբերի երեքին`WellChild մրցանակին:






























