Զապորոժսկի ավտոգործարանը Մոսկվայի ավտոսրահում ներկայացրել է «ZAZ Vida»-ի նոր տարբերակը:

Ավտոսրահում ցուցադրվել է ZAZ-ի 5 ավտոմեքենա` «Vida» սեդանն ու  hatchback-ը,  «ZAZ Vida»-ի նոր մոդիֆիկացված տարբերակը, ինչպես նաեւ «Chance» սեդանն ու  hatchback-ը:  «Zaz Vida»-ն ռուսաստանյան շուկայում ներկայացված է միայն առավելագույն  SX կոմպլեկտացիայով, որն ունի օդորակիչ, ղեկի հիդրուոժեղացուցիչ,  վարորդի կողմից անվտանգության բարձիկ եւ այլն: Մեքենան 10 գունային երանգ ունի: Մեքենայի արժեքը 400 000 ռուբլի է: