Իսլանդիայում անհետազած կին զբոսաշրջիկին հայտնաբերել են մի քանի ժամ անց` որոնողափրկարարական խմբի մեջ:Որոնումներն սկսվել են այն ժամանակ, երբ ավտոբուսում նկատել են, որ կանգառից հետո երիտասարդ ուղեւորուհին չի վերադարձել ավտոբուս:
Մեկ ժամ անց վարորդը ոստիկանություն է կանչել եւ սկսել են որոնումները:Միայն գիշերվա ժամը երեքին են նկատել, որ փրկարարական մոտ հիսուն մասնակիցների մեջ է եղել նաեւ կորած օտարերկրացի կինը: Առափնյա պահպանության աշխատակցի խոսքով` նա ինքն իրեն չի ճանաչել բավականին լղոզված նկարագրության պատճառով եւ «պատկերացում չի ունեցել, որ իրեն են փնտրում»:
Պարզվել է, որ նա ժամանակին մտել է ավտոբուս, սակայն փոխել է հագուստն ու շպարվել, այդ իսկ պատճառով էքսկուրսիայի մյուս մասնակիցները չեն ճանաչել նրան:




























