Հանրահայտ «Facebook» սոցիալական ցանցի հնաբնակը 101-ամյա ամերիկացի Ֆլորենս Դեթլորն է: Նրա  համար  էքսկուրսիա  է կազմակերպվել ընկերության`  Մենլո պարկում գտնվող գրասենյակում  եւ հանդիսավոր ընդունելություն` Մարկ Ցուկերբերգի մոտ: Տարեց ամերիկուհին, ի դեպ, բնակվում է  հենց Մենլո պարկում:

Էքսկուրսիայից հետո Դեթլորը լուսանկարվելէ  «Facebook»-ի առաջին դեմքերի հետ: Լուսանկարը, որն իր էջում տեղադրել է «Facebook»-ի փոխնախագահ Շերիլ Սենդբերգը, արդեն մոտ յոթ հազար «լայք» է ստացել, տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեթլորը սոցիալական ցանցում գրանցվել է  ընդամենը երեք տարի առաջ: Տարեց ամերիկուհու  էջի վերջին գրառումներից մեկում նշվում է, թե «նա սիրում է մտածել նոր ընկերների մասին»: