Թայվանի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար Սթիվեն Շենը որոշել է  կղզին մաքրել մեզով աղտոտված զուգարանակոնքերից: Տեղական իշխանությունները կպարտավորեցնեն տղամարդկանց նստած միզելու մասին կոչ պարունակող ցուցանակներ փակցնել հասարակական զուգարանների վրա, գրում է «Daily Mail»-ը:

Պաշտոնական դեմքերը հայտարարում են, թե որքան շատ տղամարդիկ իրենց բնական կարիքները նստած հոգան, այնքան զուգարանակոնքերը մաքուր կմնան: Կոյուղու եւ տոքսիկ նյութերի  հարցերով նախարարության մեկ այլ  պաշտոնյա էլ կարծիք է հայտնել, որ Թայվանը պետք է հետեւի Ճապոնիայի եւ Շվեդիայի օրինակին: Ըստ նրա` ամեն երրորդ ճապոնացին նստած է  միզում: