Վրաստանի հետ սահմանին ռուսաստանցի ուժայինները վերջին օրերին ոչ մի խախտում չեն արձանագրել: «Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ սադրիչ հայտարարություններ են արվում, որոնք սրում են առանց այն էլ ռուս-վրացական սահմանին ոչ հեշտ հարաբերությունները», - «Ինտերֆաքսին» ասել են ուժային կառույցներում:
Հիշեցնենք, որ վրացական ԶԼՄ-ներն օգոստոսի 29-ին հաղորդել էին, թե վրաց-ռուսական սահմանի Դաղստանի հատվածում զինված խմբավորման ոչնչացման հատուկ գործողություններ են անցկացվել, որոնք Վրաստան են թափանցել Ռուսաստանից: Հաղորդվել էր, որ սպանվել են 11 գրոհային եւ երեք վրացի իրավապահ:




























